Թալանել են Շենգավիթի նախկին թաղապետի տունը

Երևանում թալանել են Շենգավիթի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանի տունը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ հաղորդագրության` Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած Երևանի բնակիչ, 63-ամյա Սարգիս Հովհաննիսյանի ահազանգի փաստով։


Հովհաննիսյանը Շենգավիթի ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան մուտքի դուռը բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից գողություն կատարել։


Կայքի տեղեկություններով` Հովհաննիսյանի տնից գողացել են նաև այս տարի Արցախի Հանրապետության նախագահի կողմից որպես պարգևատրում տրված չեխական արտադրության 9 մմ տրամաչափի ատրճանակը։Սարգիս Հովհաննիսյանը Շենգավիթ համայնքը ղեկավարել է 2007-2011 թվականներին։

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ