Պատահարներ
Երկրաշարժ՝ Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք. Ցնցումները զգացվել են Մեծավան, Պաղաղբյուր և Սարչապետ գյուղերում
Gohar Vardanyan
Նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 22:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 44.35⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու մարզի Մեծավան, Պաղաղբյուր և Սարչապետ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կողբ և Հաղթանակ գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. կա 4 զոհ, որոնցից մեկը «Քանաքեռցի Տույն է». Shamshyan. com
Gohar Vardanyan
Վայոց Ձորի մարզում ադրբեջանցիները դիրքերից կրակել են տրակտորիստի վրա
Gohar Vardanyan
Թալանել են Շենգավիթի նախկին թաղապետի տունը
Gohar Vardanyan
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Gohar Vardanyan