Պատահարներ
59-ամյա վարորդը «Հայրենիք» շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել ստորգետնյա անցման վրայով անցնող հետիոտնին
Adrine Nidelyan
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում 59-ամյա Բորիկ Մ-ն իր վարած BYD մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Հետիոտնը փողոցն անցել է արգելված հատվածով, այն դեպքում, երբ իր՝ անցնելու վայրում կա ստորգետնյա անցում։ Իսկ վրաերթ կատարած վարորդն էլ ասել է, որ ինքն է հարվածել հետիոտնին, սակայն հետո մեկ այլ ավտոմեքենա է վրաերթի ենթարկել։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ միջադեպ է եղել իրականում. Արցախի ԱԱԾ-ն մանրամասնում է
Adrine Nidelyan
Արագածոտնի մարզում գայլերի ոհմակը170-ից ավելի մայրացու ոչխարներ է հոշոտել. գյուղացին կրել է մոտ 40 հազար դոլարի վնաս
Adrine Nidelyan
06-ը վերածվել է մոխրակույտի. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Adrine Nidelyan
Nissan–ը Չայնիի ոլորաններում կողաշրջված հայտնվել է հենապատին
Adrine Nidelyan