Պատահարներ
Ուկրաինայում դաժան ծեծի են ենթարկել պատգամավորին և նրա կնոջը
Lilit T.
Օդեսայի երկրամասի մայրուղում ծեծի են ենթարկել Խերսոնի շրջանի պատգամավորի և նրա կնոջը։ Հաղորդում է Ռիա Նովոստին, հղում անելով Ուկրաինայի ոստիկանությանը: Հարձակվողները մայրուղու վրա կանգնեցրել են պաշտոնյայի մեքենան, որից հետո դաժան ծեծի են ենթարկել ամուսիններին։ Քաղաքական գործիչը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Հանցագործները հետախուզվում են։ Նրանց սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց հայտարարություն` Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդները երթևեկել են հետիոտների համար նախատեսված հատվածով
Ինչ պայմաններում է մահացել զինծառայողը. ՔԿ
1.0