Երևանի սրտում քաղաքապետարանի ու թաղապետարանի անգործության հետևանքով խոլերայի նոր օջախ է հասունանում

Արդեն մեկ ամսից ավելի է, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչները չեն կարողանում ստանալ հստակ պատասխան, թե ով է պատասխանատու Ծարավ Աղբյուրի 22 հասցեում դամբարան հիշեցնող փորված փոսում  տիրող հակասանիտարական վիճակի համար: 

 

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, shamshyan.com-ի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «2 ամիս առաջ ծանր տեխնիկայով եկան, փոսը փորեցին, մեզ էլ ասեցին, թե այդտեղ էլիտար շենք է կառուցվելու: ճիշտն  ասած, զարմացանք, թե ինչպես կարելի է նման վայրում, որ մարդիկ հազիվ են ոտքով անցնում, բարձրահարկ շենք կառուցվի: Էս հսկայական փոսը փորելուց հետո՝ հեռացան: Արդյունքը եղավ այն, որ մեկ ամսից ավելի է, այս վայրում տիրում է հակասանիտարական վիճակ: Կոյուղաջրերը լցվում են փոսը, իսկ, երբ դիմում ենք Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան,  այնտեղից ասում են՝ դա մեր խնդիրը չի, դիմեք քաղաքապետարան: Դիմում ենք քաղաքապետարան, այնտեղից էլ ասում են ՝ դա մեր խնդիրը չի, դիմեք թաղապետարան: Լրիվ կինո: Չգիտենք, ով է պատասխան տալու և ով է այս հակասանիտարական խոլերայի բունը վերացնելու: Հետո էլ ասում են  պայքարում ենք կորոնավիրուսի դեմ: էլ վիրուսի տարածումը ոնց է լինում: Քաղաքային իշխանությունները իրենց թաղապետարանի արբանյակների հետ սիրում են հաճախակի հայտարարել,  թե Երևանը սիրելու քաղաք է, թե Երևանն աշխարհի  հնագույն քաղաքներից է: Ո՞վ  է տեսել 21-րդ դարում այսպիսի վիճակ տիրի հնագույն մայրաքաղաքներից մեկում: Գոնե հիմա խղճի խայթ ունենան պատասխանատուները և արագ այս հակասանիտարական վիճակը շտկեն, հակառակ դեպքում՝ խնդիրն ավելի է վատթարանալու իր բոլոր հետևանքներով: Իսկ թե ով է  սեփականատերը՝ չգիտենք:  Քաղաքապետարանն ու թաղապետարանը ունեն լծակներ ու կարող են գտնել  շենքը կառուցող սեփականատիրոջը և նրան պարտավորեցնեն վերացնի մի ամբողջ թաղամասում տիրող գարշահոտությունը»:

Քաղաքականություն