
Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են КамАЗ-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի և Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկում՝ «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 54-ամյա Գարսևան Սիմոնյանի վարած КамАЗ մակնիշի և 35-ամյա Ատոմ Սարգսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 35-ամյա Սուրեն Սարգսյանն ու 30-ամյա Արմեն Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: