Պատահարներ
Աշտարակ-Ապարան ճանապարհին «Mercedes»-ը բախվել է տրակտորին. մայրը և 2-ամյա որդին մահացել են
Նոյեմբերի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում 51-ամյա Խաչատուր Մարգարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Բելառուս» մակնիշի տրակտորին, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորները՝ 25-ամյա Անի Հ․-ն և 2-ամյա Խաչատուր Մ․-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, սակայն ճանապարհին վերջիններս, գիտակցության չգալով, մահացել են։
Մահացածները մայր ու որդի են։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0