ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

Երեկ՝ նոյեմբերի 2-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Խաչիկ Սարգսյանը իր վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճաապարհի 20-րդ կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, ավտոմեքենայի անսարքության պատճառով  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել:  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Քաղաքականություն