10 անչափահաս է բերման ենթարկվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում խուլիգանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները խուլիգանություն կատարելու կասկածանքով Խորենացի փողոցում գործող Անգլիական այգուց ոստիկանւթյան կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի երեխաների։
Երեխաներն են Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Ս-ն, Երևանի բնակիչ՝ 16-ամյա Հայկ Մ-ն, Արմավիրի մարզի բնակիչ՝ 18-ամյա Վոլոդյա Մ-ն, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Ռաֆայել Պ-ն, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Հրաչ Խ-ն, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Անի Չ-ն, և ոստիկանության կենտրոնական բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ՝ 15-ամյա Դանիել Հ-ին, Երևանի բնակիչ՝ 14-ամյա Դավիթ Գ-ին, Արարատի մարզի բնակիչ՝ 15-ամյա Արսեն Բ-ին, Երևանի բնակիչ՝ 15-ամյա Սամվել Ս-ին։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում նշված վայրում Հրաչ Խ-ն և ոմն Հովո Անի Չ-ին ծաղրելու հարցի շուրջ վիճաբանել են, որի ժամանակ խախտելով հասարակական կարգը՝ հրմշտել, հարվածել են միմյանց՝ պատճառելով վնասվածք։ Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բերման ենթարկված ու ներկայացված անձինք բոլորը բաց են թողնվել։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ «Ճվճվ Արոյի» որդիների, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Գոգոլի փողոցի 26/22 հասցեում կատարել...
Ադրբեջանցիները կրակ են բացել Թաղավարդի ուղղությամբ. ոչ պաշտոնական
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Թաղավարդ գյուղի մերձակայքում. կրակոցների ձայները լսվում են նաև Կարմիր շուկայի տ...
Նռնակի պայթյունից վիրավորում է ստացել 4 զինծառայող. նոր մանրամասներ
Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Գեղարքունիքի մարզում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել: Au...
ՀՐԱՏԱՊ. Սյունիքում կրակը դադարեցվել է. Hraparak
Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Սյունիքում կրակը դադարեցվել է Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատար Դմի...