Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են տարածում այդ լուրերը. Արման Աբովյան
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ արդեն մի քանի քանի օր է՝ մամուլում շրջանառվում է տարբեր կուսակցությունների թեկնածուները բանակցություններ են վարում այլ քաղաքական ուժերի հետ՝ ընտրություններին մասնակցելու համար։ Ճամբարափոխների մեծ արտահոսք է գրանցվել հատկապես ՀՀԿ-ի շարքերից. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր հրապարակել է դեկտեմբերի 5-ին Շիրակի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորող անձանց անունները, որոնցում նկատում ենք ՀՀԿ-ական կարկառուն նախկին դեմքերին։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ արշալույսները խաղաղ չեն նաև ԲՀԿ-ի թիմում։ Կուսակցությունից քաղաքապետերի թեկնածուներ կան, որոնք չեն ցանկանում առաջադրվել «Բարգավաճ»-ի ցուցակով, դաշինքներ են ցանկանում ստեղծել այլ ուժերի հետ, սակայն կուսակցությունը դա թույլ չի տալիս։ Եվ այսպես ներթիմային անհամաձայնություններ և լարված մթնոլորտ է ԲՀԿ-ում։
Լրատվականի հետ զրույցում այս լուրերը ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հերքեց այդ լուրերը՝ դրանք սին և մտացածին որակելով։
«Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են տարածում այդ լուրերը։ Խորհուրդ եմ տալիս նրանց սառը ջուր խմել»,- ասաց Աբովյանը։
Ինչ վերաբերում է ընտրություններին պատրաստվելուն՝ ԲՀԿ անդամը նշեց, որ ամեն ինչ նորմալ հունով ընթանում է և ոչ մի խնդիր չկա
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը միայն երկու օր առաջ է ռադիոհետախուզությունից հավանական պատերազմի մասին տեղեկացել
Պատերազմից երկու օր առաջ ռադիոկալումով պատերազի հավանականության մասին մեկ նախադասություն եմ լսել, որը վստահելի էր թվում....
Միջանցքային տրամաբանությունը և հռետորաբանությունն ավելի է խորացնում թշնամական մթնոլորտը. Փաշինյան
Միջանցքային տրամաբանությունը և հռետորաբանությունն ավելի է խորացնում թշնամական մթնոլորտը տարածաշրջանում: Այս մասին խորհրդ...
Ընդիմությունը խոստանում էր կառավարությանը օր ու արև չտալ, այն էլ չգիտեր ,թե ում հետ գործ ունի. Հովսեփյան
Ընդիմությունը խոստանում էր կառավարությանը օր ու արև չտալ, այն էլ չգիտեր ,թե ում հետ գործ ունի։ Նման ցինիզմ աշխարհի որևէ...
Պուտինի հետ հանդիպումն աննախադե՞պ է անցել. Մկրտչյանի հարցին Կառավարությունից որևէ մեկը չպատասխանեց
Մոսկվայում ամեն ինչ այնքան վատ է անցել, որ դրա մասին խոսելու ոչինչ չկա։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության...