Միջանցքային տրամաբանությունը և հռետորաբանությունն ավելի է խորացնում թշնամական մթնոլորտը. Փաշինյան
Միջանցքային տրամաբանությունը և հռետորաբանությունն ավելի է խորացնում թշնամական մթնոլորտը տարածաշրջանում: Այս մասին խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց՝որ Հայաստանը կողմ է տարածաշրջանում հաղորդակցության միջոցների բացմանը.
«Նոյեմբերի 9-ին նստակ արձանագրել ենք, որ տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն, Հայաստանը պաշտպանում է այդ տեսակետը:
Սա նշանակում է, որ օրինակ երկաթուղիները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, որոշակի հերթականությամբ պետք է բացվեն և մատչելի դառնան տարածաշրջանային երկրների համար: Ավտոճանապարհները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, ինչ-որ հերթականությամբ պետք է բացվեն և մատչելի դառնան տարածաշրջանի երկրների համար»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը անվտանգության կարևոր կոմպոնենտը, քանի որ, ըստ նրա, երբ տնտեսական կապերը սկսում են աշխատել, դա որոշակի երաշխիք է ստեղծում անվտանգության և խաղաղության համար.
«Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ միմյանց կոմունիկացիոն ուղիներ օգտագործելու հնարավորություն պետք է ունենան՝ բեռանփոխադրումներ նաև ուղևորափոխադրումներ իրականացնելու համար՝ թե ի՞նչ փուլերով սա կունենա, դա այլ խնդիրն է»,-ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը միայն երկու օր առաջ է ռադիոհետախուզությունից հավանական պատերազմի մասին տեղեկացել
Պատերազմից երկու օր առաջ ռադիոկալումով պատերազի հավանականության մասին մեկ նախադասություն եմ լսել, որը վստահելի էր թվում....
Ընդիմությունը խոստանում էր կառավարությանը օր ու արև չտալ, այն էլ չգիտեր ,թե ում հետ գործ ունի. Հովսեփյան
Ընդիմությունը խոստանում էր կառավարությանը օր ու արև չտալ, այն էլ չգիտեր ,թե ում հետ գործ ունի։ Նման ցինիզմ աշխարհի որևէ...
Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են տարածում այդ լուրերը. Արման Աբովյան
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ արդեն մի քանի քանի օր է՝ մամուլում շրջանառվում է տարբեր կուսակցությունների թեկնածուն...
Պուտինի հետ հանդիպումն աննախադե՞պ է անցել. Մկրտչյանի հարցին Կառավարությունից որևէ մեկը չպատասխանեց
Մոսկվայում ամեն ինչ այնքան վատ է անցել, որ դրա մասին խոսելու ոչինչ չկա։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության...