Փաշինյանը միայն երկու օր առաջ է ռադիոհետախուզությունից հավանական պատերազմի մասին տեղեկացել

Պատերազմից երկու օր առաջ ռադիոկալումով պատերազի հավանականության մասին մեկ նախադասություն եմ լսել, որը վստահելի էր թվում. Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե երբ է հստակ իմացել, որ պատերազմի շեմին են, կամ իրադարձությունները կտրուկ զարգացում են ապրել՝ մեծացել է պատերազմի հավանականությունը։

«Էն որ պատերազմի շեմին ենք, ՀՀ ղեկավարներին զեկուցվել է շատ պարբերաբար։ Օրինակ, մասնավորապես, 2011 թ. Կազանյան փաստաթղթի չստորագրումից հետո և 2018 թվականին՝ իմ վարչապետ դառնալուց հետո այդպիսի զեկույցներ եղել են պարբերաբար, որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի։ Այս ամբիոնից Սերժ Սարգսյանի արած հայտարարությունն էլ է եղել, երբ ասել է, որ ցանկացած պահի կարող ենք սպասել պատերազմի»։

Փաշինյանը փաստացի հաստատեց, որ տարբեր փուլերում պատերազմի հավանականության մասին տեղեկություն ունեցել է։ Նշեց, որ պետք է երկու իրավիճակ տարբերակել։

«Առաջին իրավիճակ այն է, որ կատարյալ խաղաղ վիճակում ենք, մենք էլ տեղեկություն է գալիս, որ պատերազմ է հնարավոր է, կարմիիր բոլոր լույսը վառվում է։ Իսկ երբ պատերազմը հնարավոր է և դա ակնհայտ է, պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ հեսա ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարց է լուծվելու, էդ պատերամզի մասին տեղեկությունները դառնում են սովորական լրահոսի նման մի բան»։

Փաշինյանը հավելեց, որ կարևոր է նաև տեղեկության ֆիլտրումը։ Գործնականում ամեն օր էլ ստացել են տեղեկություն, որ պատերազմ հնարավոր է։ Միայն երկու օր առաջ է ռադիոհետախուզությունից հավանական պատերազմի մասին տեղեկացել։
«Իմ հիշողության մեջ արձանագրված է, որ սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ինչ որ ռադիոկլանում էր տեղի ունեցել՝ մի նախադասություն, որը վստահելի էր թվացել։ Բայց դրանից առաջ անընդհատ եղել են տվյալներ, որ պատերազմ է լինելու։ Ադրբեջանը, ըստ էության, 2016 թվականի պատերազմից հետո էլ քաղաքական ուղեգիծը շարունակել է»։

Պատգամավորը արձագանքեց, որ կային գործոններ, որոնք ըստ էության մոտեցնում էին պատկերը՝ օրինակ Ադրբեջանում մոբիլիզացիան, կամ Թուրքիայի հետ զորավարժությունները։ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ երկիրը ապահովագրելու համար պետական կառավարման համակարգը և Զինված ուժերը պատրաստվածության չի բերվել։ Փաշինյանը նշեց, որ ԶՈՒ-երը գործում են ըստ կիրառման պլանի։

«Ինստիտուտ է այնուամենայնիվ։ Կա կիրառման պլան, կան անհրաժեշտ ընթացակարգեր, այստեղ ապահովագրել, չապահովագրելու մասին չէ։ Ինձ զորավարժությունների մասին տեղեկություն են տվել, որն ասելը կարծում եմ պատեհ չէ։ Եղել է գնահատական, ես ինքս էլ եմ ունեցել այդպիսի գնահատական, կիսել եմ այդ գնահատականը»,- ասաց Փաշինյանը։

Քաղաքականություն