Պուտինի հետ հանդիպումն աննախադե՞պ է անցել. Մկրտչյանի հարցին Կառավարությունից որևէ մեկը չպատասխանեց
Մոսկվայում ամեն ինչ այնքան վատ է անցել, որ դրա մասին խոսելու ոչինչ չկա։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի վերջին հանդիպմանը։
«ՀՀ վարչապետ ոչ վաղ անցյալում օտարերկրյա գործընկերների հետ ցանկացած հանդիպում որակում էր որպես աննախադեպ հանդիպում։ Վերջերս հանդիպում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց այդ հանդիպումից հետո նա իր սովորության համաձայն ո՛չ գրառում արեց, ո՛չ էլ ուղիղ եթեր կազմակերպեց։ Արդյո՞ք ամեն ինչ այնքան վատ է անցել, որ դրա մասին խոսելու ոչինչ չկա»,-ասաց Աննա Մկրտչյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ ԱԺ ամբիոնին չմոտենալն ավելի խոսուն և փայլուն պատասխան կլինի։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորից հետաքրքրվեց, թե հարցն ում է ուղղված, իսկ Աննա Մկրտչյանը նկատեց՝ ով մասնակցել է այդ հանդիպմանը։
Պատգամավորի հարցն անպատասխան մնաց։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը միայն երկու օր առաջ է ռադիոհետախուզությունից հավանական պատերազմի մասին տեղեկացել
Պատերազմից երկու օր առաջ ռադիոկալումով պատերազի հավանականության մասին մեկ նախադասություն եմ լսել, որը վստահելի էր թվում....
Միջանցքային տրամաբանությունը և հռետորաբանությունն ավելի է խորացնում թշնամական մթնոլորտը. Փաշինյան
Միջանցքային տրամաբանությունը և հռետորաբանությունն ավելի է խորացնում թշնամական մթնոլորտը տարածաշրջանում: Այս մասին խորհրդ...
Ընդիմությունը խոստանում էր կառավարությանը օր ու արև չտալ, այն էլ չգիտեր ,թե ում հետ գործ ունի. Հովսեփյան
Ընդիմությունը խոստանում էր կառավարությանը օր ու արև չտալ, այն էլ չգիտեր ,թե ում հետ գործ ունի։ Նման ցինիզմ աշխարհի որևէ...
Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են տարածում այդ լուրերը. Արման Աբովյան
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ արդեն մի քանի քանի օր է՝ մամուլում շրջանառվում է տարբեր կուսակցությունների թեկնածուն...