Երևանում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Kia-ն. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Պարույր Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում  ճակատ-ճակատի բախվել են  Mercedes ML 320 և Kia մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է  Samshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնակասն վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել  վթարի հարևանությամբ  գործող բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն են գործել Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները մասամբ հայտնվել են հետիոտնի համար նախատեսված անցումի վայրում  ու տեղում պարեկները ուժեղացված ծառայություն են կատարում և հետիոտներին անվտանգ տեղափոխում են մայթից մայթ: