Խոշոր ավտովթար Փարաքարի «գաի պոստի» մոտ. BMW-ն բախվել է ծառին, այնուհետև բետոնե արգելապատնեշին և Nissan-ին. Shamshyan. com

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում  Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդի հայտնի Փարաքարի «գաի պոստի»  հարևանութամբ բախվել են  31-ամյա Գևորգ Մխիթարյանի վարած BMW մակնիշի  և 26-ամյա Արթուր Պողոսյանի վարած  Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի  տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

 

Նրան ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

 

Հրշեջ-փրկարարները  հոսանքազրկել  են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:  Ըստ նախնական տեղեկությունների՝ BMW-ն դեռևս չպարզված հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել ծառին, այնուհետև ճանապարհին տեղադրված բաժանարար բետոնե արգելապատնեշին և Nissan-ին:

 

Մանրամասները՝ կայքում: