Նովոսիբիրսկում «Пятерочка»-ի պահակը կոտրել է 13-ամյա տղայի ողնաշարը. RT
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի «Пятерочка» խանութում անվտանգության աշխատակիցը կոտրել է 13-ամյա տղայի ողնաշարը: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես տեղական ԶԼՄ -ներին հայտնել է դպրոցականի մայրը, տղան խանութ է գնացել գազավորված ըմպելիք գնելու համար: Երբ չի գտել այն, ինչ փնտրում էր, գնացել է մեկ այլ խանութ: Այնտեղ էլ անհրաժեշտը չգտնելուց հետո կրկին վերադարձել է «Пятерочка»:
Պահակը մտածել է, որ դեռահասը ցանկանում է ինչ-որ բան գողանալ, և մոտեցել է նրան։
«Սկսել է վիրավորել, բռնել նրա հագուստը, սեղմել ձեռքերը, որից հետո տղամարդը ձեռքով հարվածել է տղային մեջքի հատվածին», - այսպես է նկարագրել տեղի Քննչական կոմիտեն այն, ինչ տեղի էր ունեցել տղայի՝ խանութ մտնելուց հետո:
Պարզվել է, որ դեռահասը մայիսին ստացել է կրծքավանդակի ողերի կոմպրեսիոն կոտրվածք, իսկ անվտանգության աշխատակցի հարվածը հասցվել է հենց վնասի տեղին:
Տղան այժմ հիվանդանոցում է: Պահակին հեռացրել են աշխատանքից:
Նմանատիպ հոդվածներ
Եվս 3 զինվոր Արմավիրի պալիգոններից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. Shamshyan. com
Քիչ առաջ Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից: Այս պա...
Երևան-Գյումրի ճանապարհին «GAZel» է կողաշրջվել. կան զոհեր և տուժածներ
Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղ...
Արցախի Հարավ գյուղի մոտակա դիրքերում փոխհրաձգություն է
Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտակա հայկական ու ադրբեջանակնա դիրքերի միջեւ փոխհրաձգություն է ընթանում։ Տեղեկությո...
Նոր մանրամասներ՝ Գյումրիից Երևան տեղի ունեցած ողբերգական վթարից. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում մարդա...