Երևանում Suzuki-ն վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին, հարվածել կայանված մեքենաների. Shamshyan. com

Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Աննա Գևորգյանը իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել  պողոտայում դիտահորերը փոխող Երևանի քաղաքապետարանի աշխատակցին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել մայթով  և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry և Nissan մակնիշի ավտոմեքենաներին: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan. com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն ստանալ, ապա վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջինս ստացել է 2 ոտքերի բաց կոտրվածք, վնասվել է նաև նրա փայծաղը: 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝  մինչ բժիշկների ժամանումը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնություն է  ցուցաբերել վթարված Nissan-ի վարորդը, ով Արցախյան  44-օրյա պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում, որտեղ էլ վիրավորում է ստացել: 

 

Մանրամասները՝ կայքում: