ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում ոստիկանները փրկել են սեռական ստրկության մեջ գտնվող հինգ կանանց
Ոստիկաններն ու ակտիվիստները սեռական ստրկությունից ազատել են հինգ կին միգրանտների ։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։
Ալիքի տվյալներով՝ աղջիկներից մեկը Ուզբեկստանից ժամանել է արտագնա աշխատանքի։ Երբ նա հայտնվել է Տվերում, նոր տերերը պատռել են նրա փաստաթղթերը եւ հայտնել նրան, որ նա պարտավոր է տղամարդկանց սեռական ծառայություններ մատուցել եւ իրենց տալ ամբողջ գումարը:
Դրանից հետո աղջկան տեղավորել են Մոսկվայի մարզի տարածքում գտնվող «Արեւածաղիկ» փակ սրճարանում եւս հինգ ազատազրկված կանանց հետ։ Մի օր ստրկուհուն հաջողվել է օգտվել վերակացուների անփութությունից և փախչել։ Նա կարողացել է հասնել կայարան եւ զանգահարել հարազատներին, որոնք նրան օգնել են կապվել հասարակական գործիչների հետ, որոնք որոշել են օգնության հասնել:
Ներկայումս տեղի ունեցածի փաստով կատարվում է ստուգում, լուծվում է քրեական գործ հարուցելու հարցը։ Կասկածյալները ձերբակալված են։