Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել. մանրամասներ
Մինչև նոյեմբերի 20-ը Սևանա լճում թույլատրվում է սիգի արդյունագործական որս իրականացնել 550 տոննա չափաքանակով` արդյունագործական պաշարի 40%-ը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ սիգի որսը կթույլատրվի Սևանա լճի ամբողջ տարածքով` ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։
«Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Այն ինչ որ տեսել ենք խստորեն դատապարտելի է. Սրբուհի Գալյանը՝ Ոստիկանի մասնակցությամբ տարածված տեսանյութի մասին
Այս ինչ որ տեսել ենք խստորեն դատապարտըելի է: Այս մասին 2025-ի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց արդարադ...
Սիսիանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Փետրվարի 4-ին՝ ժամը 15:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհ...
Հայաստանում քաղցկեղից մահացության նվազում` 10%ով. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր քաղցկեղի դեմ պայքարի օրն է:«Այս հիվան...
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 5-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհն...