Թրամփը հայտնել է Սի Ցզինպինի հետ Ուկրաինայի և Իրանի շուրջ քննարկումների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, որի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր միջազգային հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամը և Իրանի հետ կապված իրավիճակը։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակում։
Թրամփի խոսքով՝ զրույցը եղել է երկարատև և մանրամասն, ընդգրկելով առևտրային հարաբերությունները, ռազմական թեմաները, Չինաստան իր սպասվող այցը ապրիլին, Թայվանի հարցը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, ինչպես նաև Իրանի շուրջ զարգացումները։
Բացի այդ, քննարկվել են Չինաստանի կողմից ԱՄՆ-ից նավթի և գազի գնումները, ինչպես նաև ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի լրացուցիչ ձեռքբերման հնարավորությունները։ Թրամփը նշել է, որ Պեկինը դիտարկում է ընթացիկ սեզոնում սոյայի ներկրումը մինչև 20 միլիոն տոննա ավելացնելու հարցը, իսկ հաջորդ սեզոնին պարտավորվել է գնել շուրջ 25 միլիոն տոննա։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ավիացիոն շարժիչների մատակարարումներին և մի շարք այլ թեմաների։ ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ զրույցը անցել է «շատ դրական մթնոլորտում»։





























