Պուտինը վախենում է Թրամփից. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփից, մինչդեռ եվրոպացի առաջնորդներից, նրա խոսքով, չի վախենում։ Այդ մասին Զելենսկին ասել է France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ Թրամփը գիտակցում է, որ ունի Ռուսաստանի վրա ազդեցության իրական լծակներ՝ տնտեսության, պատժամիջոցների և ԱՄՆ նախագահի պաշտոնի հնարավորությունների միջոցով։
«Հենց Պուտինն է վախենում Թրամփից, ոչ թե հակառակը։ Եթե Թրամփը հասկանում է, որ Պուտինը վախենում է իրենից, ապա նա չի կարող ընդունել այն բոլոր պայմանները, որոնք առաջադրում է Ռուսաստանի նախագահը»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Լրագրողի հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ Պուտինը չի վախենում եվրոպացի առաջնորդներից, Զելենսկին դրական պատասխան է տվել։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...