Թուրքիան և Եգիպտոսը ստորագրել են ութ համագործակցության համաձայնագիր
Կահիրեում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Բանակցությունների ընթացքում ուշադրություն է դարձվել տնտեսության, առևտրի, պաշտպանության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության խորացմանը։ Կողմերը նպատակ են դրել առաջիկա շրջանում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 15 միլիարդ ԱՄՆ դոլար։
Հանդիպման արդյունքներով Թուրքիան և Եգիպտոսը ստորագրել են ութ փաստաթուղթ։ Դրանց թվում է ռազմական համագործակցության շրջանակային համաձայնագիր երկու երկրների կառավարությունների միջև, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր՝ առևտրի և ներդրումների նախարարությունների միջև։
Կողմերը ընդգծել են, որ ստորագրված փաստաթղթերը կարևոր քայլ են թուրք-եգիպտական հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...