Մուրացկանն ունեցել է մի քանի տուն, ինչպես նաև ավտոմեքենա՝ անձնական վարորդով. Հնդկաստան
Հնդկաստանի Ինդոր քաղաքում բացահայտվել է, որ տարիներ շարունակ մուրացկան ներկայացող 50-ամյա Մանգիլալ Չաուհանն իրականում աղքատ չէ։
Տղամարդը երկար ժամանակ շուկայում ներկայանում էր որպես բորոտությամբ հիվանդ հաշմանդամ․ նա տեղաշարժվում էր անիվներով փայտե հարթակի վրա:
Սակայն մուրացկանների դեմ ուղղված հատուկ գործողության ժամանակ Չաուհանը ձերբակալվել է, և պարզվել է, որ նա ունի մի քանի տուն, պետական ծրագրով ստացած բնակարան, ինչպես նաև ավտոմեքենա՝ անձնական վարորդով։
Բացի այդ, ըստ իրավապահների տվյալների, նա եկամուտ է ստացել ավտոռիկշաների վարձակալությունից և զբաղվել է տոկոսով գումար տրամադրելու գործունեությամբ։
Դեպքը լայն արձագանք է ստացել հնդկական հասարակությունում՝ կրկին բարձրացնելով մուրացկանության անվան տակ իրականացվող խարդախության խնդիրը։

Նմանատիպ հոդվածներ
Կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով. մանրամասներ
2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղ...
Սպասվում է ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 4-ին, 7-ին, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնայ...
Սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 5-ի ցերեկը 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-9-ին առանձին շ...
Տարադրամի փոխարժեքներն այսօր
Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 375,41 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389....