Ռազմավիրական ճանապարհին ավելի քան 1600 բեռնատար է կուտակվել
Ռազմավիրական ճանապարհին ավելի քան 1600 մեծ բեռնատար է սպասում Ռուսաստանից դեպի Վրաստան մեկնելուն։ Այս մասին հայտնել են Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
«Էլեկտրոնային հերթում գրանցված է ավելի քան 1600 մեծ բեռնատար»,– նշվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հերթում Ռուսաստանից մեկնելու է սպասում ավելի քան 1400 մեծ բեռնատար։
Ռազմավիրական ճանապարհով մեծ բեռնատարների երթևեկությունը արգելված է փետրվարի 2-ից՝ վատ եղանակային պայմանների պատճառով։
Ռազմավիրական ճանապարհը ձգվում է Վլադիկավկազից մինչև Թբիլիսի՝ անցնելով Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով և կապելով Ռուսաստանը Անդրկովկասի հետ։ «Կազբեգ-Վերին Լարս» գործող անցակետը միակն է վրաց-ռուսական սահմանին։ Ռուսական կողմում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայով։ Ձմռան ամիսներին ճանապարհը հաճախ փակվում է անբարենպաստ եղանակի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում 100-ամյա քաղաքացիներին կտրամադրվի 1 մլն դրամ
Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ լրանա այս տարի, 2026 թվականին պետական մ...
Կփոխվեն ոստիկանության ծառայողներին ներկայացվող քաշի և հասակի պահանջները. նախագիծ
Հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ, ըստ որի առաջարկվում է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակին առ...
Երբ և ինչպես կարելի է դառնալ առողջության համապարփակ ապահովագրության շահառու
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե որ դեպքերում և ինչ կարգով կարող է փոխվել առողջության համապ...
Բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանք. ՔԿ
Օրերս քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։ Այս մասին A...