Այսօր թեժ է լինելու․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է.
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր ընդդիմություն-իշխանություն փոխհրաձգություն է սպասվում։ Քննարկվելու է «Հայաստան» դաշինքի հեղինակած՝ քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության նախագիծը:
Ի դեպ, այս թեմայով անցած տարվա նոյեմբերին նաեւ ԱԺ լսումներ էին հրավիրվել։ Նախագծում նշվում է․ «Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, եւ դրա դրսեւորումն է նաեւ աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությունը»: Հայտարարության համար հիմք է հանդիսացել Հայաստանում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների, ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների եւ քաղաքացիների նկատմամբ ընտրովի դատավարությունը։ Մեր տեղեկություններով, իշխանականները մարտական են տրամադրված եւ այսօր մեծ արսենալով ներկայանալու են քննարկմանը, որ ջախջախեն ընդդիմության փաստարկները: Ի դեպ, երեկվանից Հայաստանում է գտնվում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, և այսօր ՀՀԿ-ն կեսօրին ակցիա է անելու ԱԺ-ի մոտ»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...