ԱՄՆ-ն կստեղծի միջազգային դաշինք՝ կարևոր օգտակար հանածոների արդյունահանման և արտադրության համար
ԱՄՆ-ն նախատեսում է ստեղծել միջազգային դաշինք՝ կարևոր (կրիտիկական) օգտակար հանածոների արդյունահանման և արտադրության ոլորտում, որտեղ կգործեն ֆիքսված գների մեխանիզմներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նրա խոսքով՝ դաշինքին մասնակցող երկրները կհամաձայնեցնեն առանձին հանքանյութերի համար «հղումային գներ» (reference prices) և կաշխատեն դրանք պահպանել կայուն մակարդակի վրա։
Վենսը նշել է, որ նախաձեռնության նպատակն է ապահովել ռազմավարական նշանակություն ունեցող հանքանյութերի շուկայի կանխատեսելիությունն ու կայունությունը, ինչպես նաև նվազեցնել մատակարարման շղթաների ռիսկերը։
ԱՄՆ իշխանությունների գնահատմամբ՝ նման ձևաչափով համագործակցությունը կարող է կարևոր դեր խաղալ բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և պաշտպանական ոլորտների համար անհրաժեշտ հումքի ապահովման հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...