Հայաստանում 100-ամյա քաղաքացիներին կտրամադրվի 1 մլն դրամ
Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ լրանա այս տարի, 2026 թվականին պետական մակարդակով կստանան հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն՝ միանվագ 1 մլն դրամի չափով։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում։
Որոշման մեջ նշվում է, որ նպատակն է երախտագիտության և հարգանքի խորհրդանշական դրսևորում ցուցաբերել այն անձանց նկատմամբ, որոնք կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին ու հանրությանը։
«Այս նախաձեռնությունը, բացի ֆինանսական բաղադրիչից, բարոյական գնահատանք է մի ամբողջ սերնդի, որն ապրել է մեր ժողովրդի ամենատարբեր կենսափուլերում, այդ թվում՝ ծանր փորձություններով լի ժամանակաշրջաններում` Հայրենական մեծ պատերազմ, հետպատերազմական բարդ շրջան, երկրաշարժ, 1990-ականների ծանր պատերազմական ժամանակահատված, սոցիալ-տնտեսական ու քաղաքական տրանսֆորմացիաներ։ Այս մարդիկ մեր ազգային հիշողության կենդանի կրողներն են, նրանց կենսագրությունը՝ մեր պատմության մի մասնիկը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Միաժամանակ նշվում է, որ միանվագ գումարը չի տրամադրվի այն անձին, որը կորցրել է կենսաթոշակ ստանալու իրավունքը, ինչպես նաև գումարը չի վճարվի նրա մահվան դեպքում։ Միանվագ աջակցություն չի տրամադրվի նաև այն քաղաքացիներին, որոնք Երևանի ավագանու որոշմամբ արդեն ստացել են այս աջակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
Կփոխվեն ոստիկանության ծառայողներին ներկայացվող քաշի և հասակի պահանջները. նախագիծ
Հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ, ըստ որի առաջարկվում է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակին առ...
Երբ և ինչպես կարելի է դառնալ առողջության համապարփակ ապահովագրության շահառու
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե որ դեպքերում և ինչ կարգով կարող է փոխվել առողջության համապ...
Բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանք. ՔԿ
Օրերս քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։ Այս մասին A...
ՄՌՏ-ի փոխհատուցման համար գործում են դեպքերի սահմանափակումներ. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության փաթեթում տարվա առավելագույն շեմ չկա, այսինքն՝ մեկ անձի վրա տարվա ընթացքում ծախսվող գումարի հ...