Իրանի ԱԳ նախարարը նշել է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակն ու վայրը
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կկայանան փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«ԱՄՆ-ի հետ միջուկային խնդրի շուրջ բանակցությունները նախատեսված են ուրբաթ օրը՝ մոտ ժամը 10:00-ին, Մասկատում։ Շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին՝ բոլոր անհրաժեշտ կազմակերպչական հարցերը ապահովելու համար»,- գրել է Արաղչին X սոցիալական հարթակում։
Իրանի ԱԳ նախարարը չի հստակեցրել բանակցությունների ձևաչափը։
Axios-ի հաղորդմամբ՝ ի սկզբանե հանդիպումը պետք է կայանար Ստամբուլում՝ Մերձավոր Արևելքի երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սակայն փետրվարի 3-ին Թեհրանը դիմել է բանակցությունները Օման տեղափոխելու առաջարկով՝ պահանջելով, որ դրանք լինեն բացառապես երկկողմ և նվիրված միայն միջուկային ծրագրի շուրջ քննարկումներին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...