Դմիտրիևը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթացի մասին
Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա՝ չնայած Մեծ Բրիտանիայից և Եվրոպայից «պատերազմ հրահրողներին»։ Այդ մասին Աբու Դաբիում բանակցությունների արդյունքներն ամփոփելով հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
«Աբու Դաբիում բանակցությունների երկրորդ օրը սկսվել է։ Մենք աշխատում ենք նույն ձևաչափերով, ինչ երեկ՝ եռակողմ խորհրդակցություններ, խմբային աշխատանք»,– նշել է Ումերովը։
Բանակցությունների նախորդ փուլը Աբու Դաբիում տեղի էր ունեցել հունվարի 23-24-ին։
Ինչպես նախորդ հանդիպման ընթացքում, այս անգամ ևս ռուսական պատվիրակությունը գլխավորում է Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը։ Ամերիկյան պատվիրակության կազմում կրկին ընդգրկված են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
Հիշեցնենք, որ Ուկրաինան և Ռուսաստանը Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ մեկնարկել են բանակցությունների երկրորդ օրը՝ քննարկելու պատերազմի ավարտի հնարավոր ուղիները։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ուկրաինացի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։
Նմանատիպ հոդվածներ
Սիրիացիների փոխանցումը պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացով. Սրբուհի Գալյան
Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համատեքստում է ընտրվել սիրիացիներին փոխանցելու տարբերակը։ Այս մասին մամլո աս...
Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է. Ռուբինյան
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Աբու Դաբիում մրցանակ են ստանում խաղաղության համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջու...
Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կայցելի Հայաստան...
Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման
Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ն...