Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Նշվում է, որ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ փոխնախագահ Վենսը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են նրա կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտան։
«Իտալիայից հետո Վենսը կմեկնի Հայաստան և Ադրբեջան, որտեղ Թրամփը նրան հանձնարարել է մշակել համաձայնագիր՝ ուղղված երկու երկրների միջև քառասունամյա հակամարտության դադարեցմանը»,– գրում է Associated Press-ը՝ չհստակեցնելով ԱՄՆ փոխնախագահի այցի կոնկրետ օրը։
Իտալիայի Միլան քաղաքում ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը նախատեսված է փետրվարի 6-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի վերջին հայտարարել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան սպասվող այցի մասին։
«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կստորագրենք միջուկային համագործակցության մասին խաղաղության համաձայնագիր, պայմանագրեր կկնքենք կիսահաղորդիչների մեր արտադրողների հետ, Ադրբեջանին կվաճառենք ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները և մոտորանավակները և շատ ավելին»,– Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Սիրիացիների փոխանցումը պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացով. Սրբուհի Գալյան
Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համատեքստում է ընտրվել սիրիացիներին փոխանցելու տարբերակը։ Այս մասին մամլո աս...
Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է. Ռուբինյան
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Աբու Դաբիում մրցանակ են ստանում խաղաղության համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջու...
Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման
Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ն...
Բաքվի դատարանում հրապարակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավճիռը
Բաքվի դատարանում հրապարակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավճիռը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Արա...