Սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 5-ի ցերեկը 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, թր փետրվարի 5-9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ի գիշերը նվազել է 5-7 աստիճանով, իսկ փետրվարի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում ևս փետրվարի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-9-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում փետրվարի 5-ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...-2 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով. մանրամասներ
2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղ...
Մուրացկանն ունեցել է մի քանի տուն, ինչպես նաև ավտոմեքենա՝ անձնական վարորդով. Հնդկաստան
Հնդկաստանի Ինդոր քաղաքում բացահայտվել է, որ տարիներ շարունակ մուրացկան ներկայացող 50-ամյա Մանգիլալ Չաուհանն իրականում աղ...
Տարադրամի փոխարժեքներն այսօր
Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 375,41 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389....
Կրիպտոարժույթների շուկան կտրուկ անկում է ապրել․ կորուստները հասնում են միլիարդների
ժ. Կրիպտոարժույթների շուկան վերջին օրերին զգալի անկում է արձանագրել․ բիթքոինի գինը նվազել է մինչև 67 հազար դոլար՝ իր հետ...