Ռուսաստանը կշարունակի նավթի մատակարարումները Կուբային
Ռուսաստանը վերջին տարիներին նավթ է մատակարարել Կուբային և մտադիր է շարունակել այդ պրակտիկան։ Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտնել է Կուբայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելլին։
Նրա խոսքով՝ Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ նավթի մատակարարումները չեն դադարեցվի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կուբան գտնվում է տնտեսական ծանր վիճակում և կորցրել է եկամուտների հիմնական աղբյուրները։ Հունվարի 30-ին նա ԱՄՆ-ում հայտարարեց արտակարգ դրություն՝ Կուբայից բխող ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով, ինչին ի պատասխան Հավանան նույնպես հայտարարեց արտակարգ դրություն։
Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ Կուբային տրամադրել քաղաքական և նյութական աջակցություն։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...