Առաջին զոհերը` Լեհաստանում․ ձմեռը սկսել է խլել կյանքեր
Լեհաստանում հաստատվել են ձմռան առաջին մահվան դեպքերը․ երկիրը բախվել է անոմալ սառնամանիքների, որոնք արդեն իսկ տասնյակ մարդկային կյանքեր են խլել։ Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր հիպոթերմիայի հետևանքով մահացածների թիվը անցել է հիսունը։
Իշխանությունները չեն թաքցնում, որ իրավիճակը դուրս է գալիս «սովորական ցուրտ եղանակի» սահմաններից։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ առնվազն 50 մարդ մահացել է, ևս 36-ը փրկվել են, սակայն գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Հատկանշական է, որ մահվան բազմաթիվ դեպքեր գրանցվել են ոչ թե հեռավոր գյուղական շրջաններում, այլ քաղաքներում՝ տաք շենքերի և օգնության կետերի անմիջական հարևանությամբ։ Մասնագետները զգուշացնում են, որ առաջիկա օրերին սպասվում են նոր գիշերներ՝ ծայրահեղ ցածր ջերմաստիճաններով, ինչը կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը։
Ստեղծված պայմաններում Վարշավայի իշխանությունները ձեռնարկել են արտակարգ միջոցներ․ քաղաքում գործարկվել են անվճար գիշերային ավտոբուսներ, որտեղ մարդիկ կարող են տաքանալ, ինչպես նաև տեղադրվել են հատուկ վրաններ՝ սառնամանիքից պաշտպանվելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Սպանվել է Լիբիայի նախկին առաջնորդի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադդաֆին
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի որդին՝ 53-ամյա Սեյֆ ալ-Իսլամ Քադդաֆին, սպանվել է իր տանը զինված անհայտ անձանց կ...
Երևան-Երասխ ճանապարհին վթար է տեղի ունեցել․ կան տուժածներ
Փետրվարի 4-ին, ժամը 22։33-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում. կա տուժած
Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան: Honda մակնիշի մեքենայի վարորդը Հանրապետութ...
Վերին Լարս տանող ճանապարհին գազատար բեռնատար է կողաշրջվել և այրվել
Վրաստանի Դուշեթի համայնքում, Ջինվալի-Անանուրի ճանապարհահատվածում (որը միանում է «Վերին Լարս» անցակետին), տեղի է ունեցել...