Արտակարգ դեպք՝ Երևանում. 29-ամյա քաղաքացուն «գլխի,ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքերով» տեղափոխել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել այդ քաղաքացուն, իսկ քանի որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից, թիվ 1 համալսարանական հիվանդան է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները ապարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ավետիսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, գլխի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ։ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների և թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել Հ. Ավետիսյանի կյանքը փրկել, իսկ ոստիկաաններն էլ փորձում են պարզել՝ որտեղ և ինչ հանգամանքներում է վիրավորը մարմնական վնասվածքներ ստացել։

Քաղաքականություն