Արմավիրի մարզում 20-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա կնոջ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին,  վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա  Ռ. Ա-ն իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանարպետության և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում  վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 90-ամյա Ռ. Դ-ին: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ վարորդի հետ ոստիկանության Արմավիրի բաժնի և ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ռ. Ա-ն ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Ն.Պետրոսյանի կարգադրությամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող   հատուկ տարածք: Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ռ. Դ-ն Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Դոլինյանի ազգականն է: 

Քաղաքականություն