Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են
Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Այսօր սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել, որ «ոչ հայախոս անձինք մետրոյում նկարահանում են անում»։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ուսումնասիրել են հրապարակումը: Իրավապահների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում ոստիկանություն են բերվել 2 անձինք՝ որպես զբոսաշրջիկ Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացի և նրան ուղեկցող ՀՀ քաղաքացի: Պարզվել է, որ տղամարդիկ մետրոյում սիրողական նկարահանում են արել:
Նմանատիպ հոդվածներ
COVID-19-ի հետևանքով ունենք կուրության դեպքեր․ ակնաբույժ
COVID-19-ի հարուցիչն ախտահարում է օրգանիզմի մի շարք համակարգեր, և տեսողական օրգանը զերծ չի մնում ախտահարումից։ Այդ մասին...
Նոր մանրամասներ Երևանում «Հաղթանակ» զբոսայգու մոտ «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանությունից
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզո...
Քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է պատառաքաղով վնասել իրեն, մեծ թվով փրկարարներ են ժամանել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և ԱԻՆ փրկարա...
Երեք մեքենայի մասնակցությամբ ավտովթար Արարատում. կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապար...