Կոտայքում բախվել են Jeep Grand Cherokee-ն ու Volkswagen Vento-ն. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում  Հրազդան քաղաքի Հայֆիդայիններ փողոցում՝  «Մարի»  սուպերմարկետի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 64-ամյա Մանվել Հ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի և 65-ամյա Արաքսյա Վ.-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen–ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 70-ամյա Ռուբիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նուն վաշտի ավագ հետաքննիչ   Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Քաղաքականություն

Պատահարներ