Պատահարներ

Կալիֆոռնիայում հայկական եկեղեցին վանդալիզմի են ենթարկվել

Unknown 1 րոպե 170 դիտում
Կալիֆոռնիայում  հայկական եկեղեցին վանդալիզմի են ենթարկվել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վան Նայս քաղաքում գտնվող Սուրբ Պետրոսի հայկական եկեղեցին հինգշաբթի օրը վանդալիզմի ակտի է ենթարկվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարձակվողը կոտրել է եկեղեցու 8 շատ հազվադեպ վիտրաժ։


 

Սուրբ Պետրոսի եկեղեցու քահանա Տեր Շնորհք քահանա Դեմիրճյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ տեսահսկման տեսախցիկների ձայնագրությունները ցույց են տվել, որ հինգշաբթի առավոտյան ժամը 1:30-ին հարձակվողը սև հագուստով, գլխարկով է եղել և պայուսակ է ունեցել։ Նա այդ ժամանակ բեյսբոլի մահակով սկսել է ջարդել Շերման Ուեյ հասցեում գտնվող վիտրաժային պատուհանները:


 

Հայր Դեմիրճյանը և եկեղեցական խորհուրդը վանդալիզմի մասին իմացել են հինգշաբթի վաղ առավոտյան, և անմիջապես տեղեկացրել Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտին, որը հայտարարել է, որ ակտիվորեն հետաքննում է միջադեպը: Հայր Դեմիրճյանի խոսքով՝ ոստիկանությունը միջադեպը որակել է որպես «վանդալիզմ»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250