Պատահարներ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ ԱԻՆ
Սեպտեմբերի 22-ին, ժամը 10:30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի տեղեկատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի մոտ 7-րդ կմ-ին «Toyota Rav4» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ձորից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Նմանատիպ հոդվածներ
Զանգվածային ծեծկռտուք` Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Արցախում 35 ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 3 երեխաների ու հեռացել դեպքի վայրից․ նրան գտել են ծառից կախված վիճակում
Տավուշի դաշտերից մեկում վնասվածքով, անգիտակից գտել են 84–ամյա մի տղամարդու․ վերջինս ուշքի չգալով մահացել է
Իրանը Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել է մեծաքանակ զրահամեքենաներ, տանկեր, հրթիառհրետանային համակարգեր․ իրանագետ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0