Լևոն Արոնյանը 7-րդ տեղն է գրավել Սենտ Լուիսում
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը 7-րդ տեղը գրավեց ԱՄՆ Սենտ Լուիս քաղաքում ավարտված Ֆիշերի շախմատի խոշոր մրցաշարում:
Մեր գրոսմայստերն անցած գիշեր կայացած 7-9-րդ տուրերում նախ հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին, ապա ոչ-ոքի խաղաց ամերիկացի երիտասարդ շախմատիստ Սեմ Շենքլանդի հետ, իսկ վերջում պարտվեց մրցաշարի առաջատար Լեյնիեր Պերես Դոմինգեսին:
Այդպիսով, Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց ընդամենը 4 միավոր և զբաղեցրեց 7-րդ տեղը: Նա կստանա 7.500 դոլար պարգևավճար: Վեց միավորով մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացնող կուբացի շախմատիստ Լեյնիեր Պերես Դոմինգեսը: Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, որը վերջին տուրից առաջ 5 միավորով բաժանում էր 1-2-րդ տեղերը, եզրափակիչ պարտիայում պարտվեց Մաքսիմ Վաշյե Լագրավին և նահանջեց 5-րդ հորիզոնական: 2-4-րդ տեղերը միմյանց միջև բաժանեցին ֆրանսիացի գրոսմայստերը, Սեմ Շենքլանդը և Վեսլի Սոն: