Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում
Օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթարէ տեղի ունեցել Արարատի մարզում:Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 09:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Վարդան Մ.- իր վարած ВАЗ 21124 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, միքանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Վարդան Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա փրկարարները: Վերջիներս վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթարից տուժածը ևս հիվանդանոցում մահացել է
Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի բնակի...
Ողբերգական ավտովթար Երևանում․ Ծիծեռնակաբերդի խճուղում ճակատ-ճակատի բախվել են 2 Mercedes
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճու...
Կոտայքում քարեր տեղափոխող «КамАЗ»-ի մեջ «Kia» մակնիշի ավտոմեքենա է մխրճվել
Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21:45-ի սահ...
Երևանում երեկ կողաշրջված շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվող կինը մահացել է
Պարզվել է երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորների...