Կոտայքում քարեր տեղափոխող «КамАЗ»-ի մեջ «Kia» մակնիշի ավտոմեքենա է մխրճվել
Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21:45-ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, մխրճվել է ապառաժ քարեր տեղափոխող КамАЗ մակնիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ:
Վթարի հետևանքով Kia-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են մետաղե ջարդոնի վերածված Kia-ն, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
«Kia»-ի վարորդը աշխատում է ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ որպես համայնքային ոստիկան
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթարից տուժածը ևս հիվանդանոցում մահացել է
Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի բնակի...
Երևանում երեկ կողաշրջված շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվող կինը մահացել է
Պարզվել է երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորների...
Կորոնավիրուսից մահացել է Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ցավով տեղեկացնում են, որ օգոստոսի 31-ին կորոնավիրուսի հետևանքով վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջ...
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով հրազենային մահացու վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Գեղամ Սահակյանը. ՔԿ
2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ...