Ոստիկանության պարեկային ծառայության գնդի սպան Երևանում կանխել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 30-ին, կեսգիշերն անց, ժամը 01։30-ի սահմաններում երիտասարդ մի աղջիկ Հաղթանակ կամրջից փորձել է իրեն ցած նետել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանը, ում ծառայողական ավտոմեքենան քաղաքացիները տեսնելով՝ կանգնեցրել են և հայտնել այդ դեպքի մասին։ Հ. Գրիգորյանը, մոտենալով այդ աղջկան, կարողացել է հոգեբանական ճիշտ զրույցի արդյունքում համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին, որից հետո ք

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երևանի բնակիչ Ա. Մ-ն է, ով անձնական խնդիրների պատճառով է փորձել ինքնասպան լինել։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր ոն նախապատրաստվում։ 

Քաղաքականություն