Վանդալիզմ՝ Եռաբլուրում. քանդել են զինվորի գերեզմանը
Երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, արտակարգ և անմարդկային դեպք է տեղի ունեցել Եռաբլուրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը, ասաց, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են թուրքի նման քանդել ու տարել այն: Ասաց, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները:
Ըստ հերոսի հոր՝ այդ արարքը կատարողները թուրքից էլ վատն են, որ կարողացել են այս երկրի համար իր կյանքը նվիրաբերած հերոսի գերեզմանը քանդել:
Հայրը խոստացավ, որ առավոտյան խմբով գնալու են կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, ու որ այդ վանդալիզմը կատարողները անպայման պատասխան տան: Ստացվում է, որ Ռ. Գևորգյանին նախ թույլատրել են կառուցել հերոս որդու գերեզմանը, հետո էլ որոշել են առանց խղճի խայթ զգալու քանդել տալ այն: Ակնկալում ենք ՀՀ ՊՆ-ի արձագանքը:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմը զոհ ունի․ ՊՆ-ը հայտարարություն է տարածել
Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգայ...
Քիչ առաջ ադրբեջանիցիները կրակել են Կարմիր Շուկայի ուղղությամբ, վնասել բնակելի շենք
Մոտ մեկ ժամ առաջ Ադրբեջանի զինծառայողները կրակոցներ են արձակել Արցախի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ, կրակոցների հետեւա...
17 զինծառայող է զոհվել, մեղադրական եզրակացության մեջ ձևակերպված է՝ «նյութական ծանր հետևանքներ». Ոսկան Սարգսյան
17 զինծառայող է զոհվել, այդ թվում՝ 2 սպա, մեղադրական եզրակացության մեջ ձեւակերպված է՝ « նյութական ծանր հետեւանքներ է առա...
Երևանում` Mazda մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում ավտոմեքենա կա,...