Գորիսում կինն ամուսնուն հրավիրել է սրճարան՝ տարաձայնությունները հարթելու, բայց բենզին է լցրել ու հրկիզել է վերջինիս

Երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

 

Ինչպես հայտնում է Samshyan.com-ը, ժամը 14:10-ի սահմաններում  «Գորիս» բժշկական կենտրոնից  ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել,  որ  «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ»  ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել  մի քաղաքացի:

Գորիսի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի  սահմաններում  Անդրանիկ Ծ.-ի և նրա կնոջ՝ Արևիկ Ծ.-ի միջև տեղի ունեցած տարաձայնությունների պատճառով կինը ամուսնու հետ հանդիպել է Գորիսի Արցախյան խճուղու թիվ 1 հասցեում գործող բացօթյա սրճարանում զրուցելու նպատակով և այդ ժամանակ շշով բենզինը լցրել է ամուսնու կրծքավանդակին և այրել, ինչի հետևանքով էլ  վերջինը վնասվածքներ է ստացել: