«Ռոմա»-ն հաղթեց «Տրաբզոնսպոր»-ին. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում «Ռոմա»-ն առաջին խաղում հյուրընկալվեց թուրքական «Տրաբզոնսպոր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  առաջին կեսում երկու թիմերն այդպես էլ չօգագործեցին իրենց հնարավորությունները: Երկրորդ կեսի 55-րդ րոպեին ստանալով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը, Պելեգրինին բացեց խաղի հաշիվը:

«Տրաբզոնսպոր»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց  64-րդ րոպեին հավասարեցնել հաշվի հավասարությունը: Բայց «Ռոմա»-ն կարողացավ հաղթել Շոմուրոդովի 81-րդ րոպեին խփած գնդակի շնորհիվ: «Տրաբզոնսպոր»-«Ռոմա»` 1:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին` Հռոմում:

Քաղաքականություն