Պատահարներ
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ քույր ու եղբայր երկվորյակներ են հոսպիտալացվել
Օգոստոսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։10-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «LADA 2114» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «LADA»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով LADA-ի ուղևորները՝ 10-ամյա Լիլիթ և Արթուր Վ․-երը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ աղբյուրի՝ վիրավորները երկվորյակներ են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող
Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 30 մետր ճանապարհը փլուզվել է. տուժածներ չկան
Երևանում «Opel Astra G»-ն բախվել է բենզալցակայանի լիցքավորման ապարատին և բռնկվել
Պարզվել է հարսանիքի մեկնելիս վթարի ենթարկված 3 կին վարորդների և 10 վիրավորի ինքնությունը
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0