ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող
Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ Կոտայքի ավտովթարից․ մահացած ընտանիքը՝ հայր, մայր, որդի, արցախցի էին
Օգոստոսի 9-ին Կոտայքի մարզում տեղի ունեցեած ողբերգական ավտովթարի հետևանքով «Opel»-ի մահացած վարորդի և նրա մահացած ուղևոր...
«Արմավիրի» բանտում սավանով կախված դի են գտել․ մեղադրանքը՝ անչափահասի հետ սեքսուալ կապ
Օգոստոսի 14-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, ժամը 07։40-ի սահմանում ՀՀ արդարադատության նախարարու...
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են 2 Nissan Tiida-ներ և Suzuki. կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհ...
Կրկին երկրաշարժ է գրանցվել
Սույն թվականի օգոստոսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 18:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:06-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանո...