Սպորտ
Ֆանտաստիկ հաղթանակ. հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մրցակցին
Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող կրտսեր տարիքի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց թուրք Օմար Սերինի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այսպիսով, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ապահովեց առնվազն 10 բրոնզե մեդալ։ ¼ եզրափակիչում հաղթանակներ են տոնել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 42 կգ քաշային Վահագն Գալստյանը, 50 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը և 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը:
Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում են 25 երկրի 274 մարզիկ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0