ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լյովա Գևորգյանը նորից ոչ մի շանս չտվեց ադերբեջանցի ըմբիշին և դուրս եկավ երիտասարդական ԱԱ-ի եզրափակիչ

Ռուսաստանի Ուֆա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը 125 կգ քաշային կարգում ներկայացնող Լյովա Գևորգյանը դուրս է եկել եզրափակիչ: 

Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը կիսաեզրափակիչում հանդիպել էր Ադրբեջանը ներկայացնող Այդին Ահմեդովին: Հայ մարզիկը հաղթանակի է հասել 10:0 հաշվով: 

Գևորգյանը 11:0 հաշվով հաղթել էր նույն մրցակցին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: 

Լյովան եզրափակիչում հանդիպելու է Իրանը ներկայացնող Ալի Ակբարպուրխորդոունին: 

Մեր մարզիկը իր ճանապարհը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով հաղթանակի էր հասել Հունգարիան ներկայացնող Ցսաբա Ուբորնյակի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակիչում ավելի ուժեղ էր եղել հնդիկ Կումար Անիրուդհից (4:0): 

61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը կիսաեզրափակիչում զիջել է Հնդկաստանը ներկայացնող մարզիկին ու պայքարելու է բրոնզե մեդալի համար: